Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ այս համատեքստում կարևոր է նաև TRIPP նախագծի իրագործումը:
«Իհարկե, մեկը մյուսի հետ կապ չունի, բայց TRIPP նախագիծը մենք հիմա արդեն սկսում ենք»,- նշեց վարչապետը:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։ Կառավարության նիստի ժամանակ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ի իրագործումը մտնում է գործնական փուլ։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը որպես նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որում, ադրբեջանական կողմի կարծիքով, տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային որևէ պահանջ չի պարունակում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, իսկ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։