Քաղաքականություն

Հայաստանը, գուցե, մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը, գուցե, մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին. Փաշինյան

Հայաստանը հնարավոր է քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության խոշորագույն համաժողովը հյուրընկալելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում COP17 համաժողովն անցկացնելու վերաբերյալ քննադատություններին:

«Մենք գիտենք, թե աշխարհում մարդիկ վեր են կենում և նրանց առաջին միտքը Հայաստանի, հայ ժողովրդի պատմական քաղաքակրթության մասին է: Հայաստանի Հանրապետությունն աշխարհում ունի շատ սահմանափակ ճանաչելիություն, COP17-ի նման միջոցառումներն այդ թվում նրա համար են, որ ճանաչելիության մակարդակը բարձրանա, ճանաչելիությունը տնտեսական գործոն է: Այդ մարդիկ թող դուրս գան Երևան քաղաք, մտնեն հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, որոնք լիքն են և տեղ չկա, խոսեն տաքսու վարորդների հետ, որոնք աշխատանքի խնդիր չունեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ COP համաժողովների շրջանակում ամենամեծն ուղղված է կլիմայի փոփոխություններին, որը 2026 թվականի նոյեմբերին Թուրքիան է հյուրընկալելու:

«Գուցե, Հայաստանը մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին: Հայաստանը դիրքավորվում է, որպես միջազգային բարձր մակարդակի հանդիպումները բարձր մակարդակով հյուրընկալող երկիր»,- նշեց Փաշինյանը:

Հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվում է COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում