Տնտեսություն

Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը

2 րոպեի ընթերցում

Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ  եկամուտը ստացել է Չինաստանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին արտահանման ծավալներով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Չինաստանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարի այդ երկրի առևտրային պրոֆիցիտը (արտահանման դրական տարբերությունը ներկրման նկատմամբ) կազմել է 594 միլիարդ դոլար։

Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (245.3 մլրդ), որին հաջորդում է Իռլանդիան (178 մլրդ)։ Առաջին տասնյակն ամբողջացնում են Սինգապուրը (155 մլրդ), Շվեյցարիան (131 մլրդ), Սաուդյան Արաբիան (127 մլրդ), Ռուսաստանը (121 մլրդ), Նիդեռլանդները (97 մլրդ), Ավստրալիան (83 մլրդ) և Բրազիլիան (81 մլրդ)։

Նախորդ տարի առևտրային պրոֆիցիտ է գրանցել 43 երկիր, որոնց ընդհանուր եկամուտը կազմել է 2.5 տրլն դոլար։

2023 թվականին աշխարհի բոլոր երկրները միասին արտահանել են 23.3 տրլն դոլարի, ներկրել՝ 22.9 տրլն դոլարի արտադրանք, որի արդյունքում ձևավորվել է 365 մլրդ դոլարի առևտրային պրոֆիցիտ։

Առևտրային պակասորդ են ունեցել 72 երկրներ, որոնց բացասական ցուցանիշն ընդհանուր առմամբ հասել է 2.3 տրլն դոլարի։ Այդ առումով վատագույն ցուցանիշն ունի ԱՄՆ-ը, որի գնած ապրանքների արժեքը 1.1 տրլն դոլարով գերազանցում է այլ երկրներ կատարած վաճառքի ծավալները։

Միջազգային առևտրից առավելագույն վնաս կրած երկրորդ երկիրն է Հնդկաստանը՝ 245 մլրդ դոլար։ Հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան՝ 232, Ֆրանսիան՝ 88 և Թուրքիան՝ 87 մլրդ դոլար։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում