Տնտեսություն

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

1 րոպեի ընթերցում

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ավարտին (հունվար-սեպտեմբեր ամիսներ) երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե (104 %-ով ավելի), քան 2023 թ. նույն ժամանակահատվածում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն՝ ընդգծելով, որ այս տարվա վճարված հարկերի հանրագումարը շուրջ 17,3 մլրդ ՀՀ դրամ է (2023 թ. նույն շրջանում՝ շուրջ 8,5 մլրդ ՀՀ դրամ էր)։

«Իսկ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ վճարված հարկերի հանրագումարն այս տարի աճել է շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամով կամ 47,9%-ով. 2025 թ. երրորդ եռամսյակի դրությամբ վճարված հարկերի հանրագումարը կազմել է մոտ 11,7 մլրդ ՀՀ դրամ»,– գրել է Ռոմանոս Պետրոսյանը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում