Հայաստան

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ կառավարության որոշման ընդունումը՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այցելել եմ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղ և «Արմավիր» էլեկտրական ցանց։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին եմ ներկայացրել «Մուսալեռ» մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։ Քննարկվել են իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։

Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում Արմավիրի մարզում կատարվել են բաշխման ցանցի արդիականացման և հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես, փոխարինվել են՝

841 երկաթբետոնե հենասյուներ,

39 ուժային տրանսֆորմատորներ,

101 կմ օդային գծեր,

2.7 կմ մալուխային գծեր,

ավելի քան 17.000 էլեկտրոնային հաշվիչներ։

Քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինելը, դրանց օպերատիվ արձագանքելը և մատուցվող ծառայությունների որակը բարելավելը մեր առաջնահերթություններից են։

Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ հաջորդ հանգրվանը կլինի ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը, որը նախատեսվում է առաջիկա օրերին»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում