Տնտեսություն

Պետական աջակցությամբ իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ. Ռոմանոս Պետրոսյան

1 րոպեի ընթերցում

Պետական աջակցությամբ իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ. Ռոմանոս Պետրոսյան

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կայացել է հանդիպում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը, ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման միտումները, ներդրումային միջավայրի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ներդրողներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու և նրանց հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու մեխանիզմները:

«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարևորել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ուղղությամբ իրականացվող ներդրումային ծրագրերը՝ նշելով, որ պետական աջակցությամբ հանրապետությունում իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով փորձի փոխանակման ծրագրերի շարունակականության կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում