Երևան

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծում տեղի ունեցած վթարի իրական պատճառները պարզելու նպատակով ներքին հետաքննություն կիրականացվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հետաքննության ընթացքում, սպառման բեռի կտրուկ բարձրացումից բացի, կուսումնասիրվեն նաև օգտագործված մալուխի, կցորդիչի և կատարված աշխատանքների որակը։

Կստուգվի նաև, թե արդյոք տեղական ինքնակառավարման մարմինների կոմունալ ծառայությունների կամ այլ շինարարական աշխատանքների ընթացքում մալուխը ենթարկվել է ֆիզիկական ներգործության, և դա ինչ ազդեցություն կարող էր ունենալ վթարի առաջացման վրա։

Պետրոսյանը հայտնել է նաև, որ ՀԷՑ-ի ահազանգով, սահմանված կարգով, դեպքի վայրում ներգրավվել է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում հուլիսի 31-ի երեկոյան վթարվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխման ցանցի ստորգետնյա մալուխը, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և բռնկում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում