Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում