Բանակ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն սեպտեմբերի 18-ին անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կատարողական կարգապահության, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ, մասնավորապես՝ բարձրացնել զորամասերում իրականացվող թիրախային աշխատանքների արդյունավետությունը, փոխադարձ վստահության ներքո ակտիվացնել համագործակցությունը զորամասերի հրամանատարության հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում