ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր
1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։
Նախնական տվյալներով՝ կան զոհեր։
Լրատվամիջոցները հայտնում են ութ զոհի մասին։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է: