Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

3 րոպեի ընթերցում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում գրանցվել է ընդդեմ լրագրողների և օպերատորների ֆիզիկական բռնության 14 դեպք։ Այս բոլոր դեպքերը գրանցվել են հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք չէր գրանցվել։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ երբ երկրում քաղաքական իրավիճակը սրվում է, փոխվում է նաև լրագրողների նկատմամբ ճնշումների վիճակագրությունը։ 

«Պարզ է, որ այս զարգացումները պայմանավորված են երկրում առկա հասարակական-քաղաքական իրավիճակով։ Բողոքի ակցիաներն ուղեկցվում էին բախումներով ու դրանք հանգեցնում են նրան, որ տուժում են լրագրողները։ Դա կարող է լինել ինչպես հրմշտոցի ընթացքում, այնպես էլ որպես թիրախավորված գործողություն»,-ասաց Աշոտ Մելիքյանը։    

2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել են նաև լրագրողների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումներ՝  վիրավորանքների, սպառնալիքների,  մասնագիտական գործունեության խոչընդոտումների հիմքով։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նման 17, իսկ երկրորդ եռամսյակում 26 դեպք էր գրանցվել։ 

Ի տարբերություն ֆիզիկական բռնությունների ու ճնշումների դեպքերի աճի, նվազում է նկատվել տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների ցուցանիշներում։ Մասնավորապես, առաջին եռամսյակում այդպիսի 41 դեպք էր գրանցվել, իսկ 2-րդ եռամսյակում՝ 19։ 

«Վերջին կես տարվա ընթացքում կառավարությունում բավական ակտիվ քննարկումներ են եղել այս հարցի վերաբերյալ։ Բավականին հետաքրքրիր քննարկումներ կազմակերպվեցին պետական մարմինների պատասխանատուների հետ։ Չեմ բացառում, որ այդ հանդիպումները որոշակի ազդեցություն թողած լինեն գերատեսչությունների աշխատանքի վրա»,-ասաց Աշոտ Մելիքյանը։ 

Ընթացիկ տարում միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները՝  Amnesty International-ը, Freedom House-ը, «Լրագրողներ առանց սահմանների»-ն, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը եռամսյակի ընթացքում անդրադարձել են Հայաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումներին դեպքերին և խոսքի ազատության վիճակին ընդհանրապես՝ արձանագրելով, որ երկրում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված։ Ըստ այդ զեկույցների՝ կարևոր ձեռքբերումներից է ձևավորված բազմակարծության միջավայրը: Սրանով պայմանավորված՝ մամուլի ազատության վարկանիշում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականի՝ Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում ՀՀ-ն 49-րդն էր, այս տարի՝ 43-րդը։ 

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում