Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

3 րոպեի ընթերցում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հուլիսի 25-ին այցելել է ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկի՝ Veeam Software ընկերության հայաստանյան գրասենյակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Ընկերության EMEA տարածաշրջանի գործադիր տնօրեն (GM) և ավագ փոխնախագահ (SVP) Թիմ Ֆալցերի, EMEA տարածաշրջանի ավագ գործադիր օգնական Կարին Միոյի և ՄՌ մենեջեր Արմինե Կարախանյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող նախագծերին։ 

Ներկայացնելով ընկերության գործունեության շրջանակները՝ Թիմ Ֆալցերը նշել է, որ Veeam Software-ը զբաղվում է տվյալների կրկնօրինակման, վերականգնման և պաշտպանության մշակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, ունի 4500-ից ավելի աշխատող և հաճախորդներ մոտ 180 երկրից: Ընկերության տարեկան վաճառքը վերջին տարիներին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Համագործակցում են այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը, AWS-ը, IBM-ը, NutaniX-ը, Dell EMC-ը, Microsoft Azure-ը, Lenovo-ն, Quantum-ը, Fujitsu-ն և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մեկնարկած քննարկումները և գործնական քայլեր ձեռնարկել հետագա գործակցության ուղղությամբ։ Նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անում է հնարավորը, ոլորտին աջակցելու և Հայաստանում ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման համար: Ընկերության ներկայացուցիչներն, իրենց հերթին, ընդգծել են՝ Հայաստանը ընկերությունը զարգացնելու, նոր տաղանդներ ներգրավելու տեսանկյունից բարենպաստ երկիր է: Խոսվել է նաև ընկերության խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից, նախարարությունից ակնկալվող աջակցությունից:

Հաղորդվում է, որ Veeam Software-ը գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 35 երկրում։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խոշորներից մեկն է, ունի ավելի քան 200 աշխատակից: Հայաստանում Veeam Armenia-ն իր գործուներությունը սկսել է 2022-ից։ Հատկանշական է, որ 2023-ին Veeam Armenia-ն ՏՏ ոլորտի հարկատուների ցանկում եղել է առաջինը, իսկ 2024֊ի առաջին եռամսյակի տվյալներով ներառվել է Հայաստանի ՏՏ ոլորտի 20 խոշոր հարկատուների ցանկում։

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում