Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 30-ի ժամը 15.00-ին Վանաձորում կհանդիպի Լոռու մարզի բնակիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 1/1 շենք)։

Նշվում է, որ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում