Իրավունք

ՆԳ նախարար Ղազարյանը շնորհավորել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմին՝ կազմավորման օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարար Ղազարյանը շնորհավորել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմին՝ կազմավորման օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, կազմավորման օրվա կապակցությամբ, նոյեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, շնորհավորելով անձնակազմին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կարգապահության, օրինականության ապահովման և ներքին վերահսկողության գործում ստորաբաժանման աշխատանքը։

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև առկա թերություններին ու բացթողումներին, ընդգծել կառույցի առջև դրված խնդիրներն ու առաջիկա անելիքները։ 

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են կադրային քաղաքականության, ծառայողների ատեստացիայի և այլ հարցեր։

Նշվում է, որ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում ստորաբաժանման կատարած աշխատանքը։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում