Հայաստան

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նոյեմբերի 12-ին կայանալիք համաժողովում կհաստատվեն նախարարների նոր Հռչակագիրը և դրա հետ կապված՝ Գործողության ծրագիրը, ինչը թույլ կտա ընդլայնելու և խորացնելու մասնակից և դիտորդ պետությունների միջև միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը։

Համաժողովի ընթացքում ՆԳ նախարարության պատվիրակությունը կներկայացնի Հայաստանում ներկա միգրացիոն իրավիճակը, ընթացիկ բարեփոխումների օրակարգը, միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև շահագրգիռ երկրների և կառույցների հետ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում