Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 28-ին ժամը 10։30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։49-ին, մարվել՝ 11։01-ին։ Այրվել է «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են կից կայանած «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։