ՀՀ նախագահ

ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանն ազատվել է ՆԳ նախարարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանն ազատվել է ՆԳ նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Ղազարյանն ազատվել է ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահե Ղազարյանին ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հրամանագրի մեջ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ 

Նոյեմբերի 18-ին Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում