Եվրոպա

ՀՀ ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիա կատարած այցի շրջանակում Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ միգրացիայի ծառայության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հարցեր։

Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում