Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

4 րոպեի ընթերցում

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի տարածքում այս տարվա մայիսի 1-ին կատարված սպանության դեպքի նախաքննությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Հիշեցնենք, որ 2024թ․ մայիսի 1-ի երեկոյան, նշված հասցեից անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանը,  ով ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողություններով, Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կյանքի հետ անմահատեղելի մարմնական վնասվածքը Գ․ Նազարյանին հասցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ, նրա ծանոթ Կ․Մ․-ն։ 

Քննությամբ տվյալներ են ստացվել առ այն, որ 2024թ․ մայիսի 1-ին՝ երեկոյան, ընկերոջ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ Ա․ Հ․-ի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելու ընթացքում Կ․Մ․-ն հեռախոսազրույց է ունեցել Գ․ Նազարյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ պարզաբանումների նպատակով, Ա․ Հ․-ի և ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի հետ, ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ։ Կ․ Մ․-ն և Ա․ Հ․-ն գնացել են հյուրանոց, դուրս կանչել  Գ․ Նազարյանին։ Վերջինիս և Կ․ Մ․-ի միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Կ․ Մ․-ն, սպանելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր, ծակող-կտրող գործիքով հարվածել է Գ․ Նազարյանի կրծքավանդակի ձախ կեսին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում։ 

Այնուհետև, Ա․ Հ․-ն, Կ․Մ․-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է այլ վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Կ․ Մ․-ի նկատմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ Ա․Հ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (hանցանք կատարած անձին աջակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Մայիսի 2-ին Ա․Հ․-ն ձերբակալվել է։ 

2024թ․ մայիսի 8-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Կ․Մ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 

Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 06։46-ին, մեղադրյալ Կ․ Մ․-ն Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հայտնաբերվել է, վերցվել արգելանքի, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին և նրան ևս ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը, դատարանի որոշմամբ, բավարարվել է, և անձը կալանավորվել է։ 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում