Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և շահագրգիռ կառույցներից պաշտոնատար այլ անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքի և որակի վերաբերյալ հարցեր։

Հաշվի առնելով մինչ այժմ ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած հարցերը, շինարարական ծրագրերի ժամկետների խախտումների, թերությունների վերաբերյալ բոլոր հիմնավորումները՝ օրենսդրության շրջանակում խնդիրներին տրվել են լուծումներ։ Շինարարությունն իրականացնողների հետ համատեղ հստակեցվել են ժամկետները, որոնց ընթացքում նրանք պարտավորվում են ծրագրերն իրականացնել՝ ապահովելով որակի հարցում սահմանված բարձր նշաձողը։

«Բացառիկ հնարավորություն եք ստանում սկսելու նոր, մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճն ու շինարարական աշխատանքները կիրականացնեք որակով և սահմանված ժամանակացույցի համաձայն։ Հակառակ պարագայում, համոզված եղեք, որ կիրառվելու են օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, և որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը վստահեցրել է, որ կառավարությունը շինարարի կողքին է, միաժամանակ նրանից ակնկալվում է փոխադարձ քայլ՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու ակտիվ տեմպով և պատշաճ որակով.

«Զուտ պայմանագրային պարտավորություններից բացի յուրաքանչյուրիցդ ակնակալում ենք սրտացավ վերաբերմունք, ընթացիկ հարցերը լուծելու հետևողականություն և նախագծող-շինարար-պատվիրատու թիմային աշխատանք։ Այդ պարագայում վերաբերմունքը կլինի համարժեք»։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր հնչեցնելու՝ ստանալով վստահեցում, որ իրենց առաջարկները լսելի են լինելու։ Միաժամանակ նշվել է, որ ամենօրյա հսկողությունը շարունակվելու է՝ գնահատելու աշխատանքների ընթացքը։ 

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում