Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեսանյութ է տարածել՝ նշելով, որ գնահատում է վերջին տարիներին Եվրոպական միության անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը տեղադրված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում։
«Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը, ակտիվ ներգրավվածությունը և գործընկերությունը, որոնք արտացոլվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման և կարևորագույն կետերի հասնելու մեջ», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ տեսանյութին կից գրառման մեջ։
Appreciating the cooperation, active engagements & partnerships with counterparts of all #EU member states during last years which have also been reflected in the deepening of 🇦🇲🤝🇪🇺 partnership & reaching milestones. pic.twitter.com/86k2b7Is12
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 25, 2024