Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է դեպի լավը. Արարատ Միրզոյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին հասունացած է և ցանկացած հաջորդ պահի կողմերը կարող են որոշում ընդունել սահմանը բացելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայաստան-Թուրքիա երկխոսությունն այնքան ինտենսիվ է և այս գործընթացն այնքան է հասունացել, որ իսկապես պայմանական վաղը կարող ենք զարթնել և տեսնել, որ արդեն երկու կողմերն ասում են, որ սահմանը բացում են։ Մեր երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է, և մենք ամեն հաջորդ պահի կարող ենք գալ որոշման՝ բացել Հայաստան-Թուրքիա սահմանը երկկողմ շարժի՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար։ Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է, և փոխվում է դեպի լավը՝ տնտեսական, ենթակառուցվածքների, վստահության, հոգեբանական ասպեկտների առումով»,- ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։