Հայաստան

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

1 րոպեի ընթերցում

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՎԻԼ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Կոտայքի մարզ, ք․Հրազդան, Ֆիդայինների 71 հասցեում գործող միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում