Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել Ծաղկաձորում ընթացող «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի ղեկավարը կարևորել է ամենամյա այս միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում էական է։

«Առաջին օրից Կառավարության և պետական իշխանության այլ մարմինների ներկայացուցիչներ ամենատարբեր ձևաչափերով մասնակցում են այս ֆորումին։ Երկխոսության համար լավ հարթակ է։ Ըստ էության, սա թափանցիկ երկխոսություն է, բաց խոսվում է խնդիրների և լուծման հնարավորությունների մասին, ինչը շատ կարևոր է։  Կարող ենք հստակ արձանագրել՝ ոլորտում կան մեծ հնարավորություններ, նաև մարտահրավերներ։

Շատ կարևոր է, որ այս տարի ֆորումն անցկացվում է COP17-ին զուգահեռ։ Սա ևս մեկ լավ առիթ է մեր ուշադրությունը հրավիրելու կարևոր հարցի, այն է՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը։ Ակնհայտ է, որ էկոլոգիական ստանդարտների խնդիրը Հայաստանում և ամենուր ավելի արդիական է դառնում։ Աշխարհն առերեսվում է այն իրողության հետ, որ Երկիր մոլորակը էկոլոգիական շատ բարդ մարտահրավերների առջև է կանգնած։ Չեմ կարող ասել, որ մենք այս ուղղությամբ որևէ քայլ չենք կատարել, բայց չենք էլ կարող խոսել տեսանելի ապագայում այս խնդիրը լուծված համարելու մասին։

Հանքարդյունաբերության ոլորտն էական ազդեցություն ունի Հայաստանի ՀՆԱ-ի և մեր արտահանման ծավալի ձևավորման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում