Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

1 րոպեի ընթերցում

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի համայնքային մանկապարտեզների երեխաները սովորում են տեսակավորել թափոնները: Ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մանկապարտեզներին բաժանվել են հատուկ խաղային տարաներ ու քարտեր, որոնց միջոցով երեխաները սովորում են տարբերակել ու տեսակավորել աղբը: 

Ստացած գիտելիքները գործնականում փորձարկելու նպատակով նախակրթարանների սաներն այցելել են քաղաքի տարբեր հասցեներ, որտեղ տեղադրված են տեսակավորման թափոնամանները: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցների ուղեցկությամբ երեխաները  տեղաբաշխել  են հավաքած թափոնները:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության նպատակն է երեխաների շրջանում ձևավորել տեսակավորման յուրօրինակ մշակույթ և նվազեցնել աղբավայր գնացող աղբի քանակը՝ այդպիսով նաև պահպանելով բնությունը:

    

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում