Սպորտ

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ հայտնելով, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 21-ից։

Մրցաշարին մասնակցում են 10 երկրների շուրջ 100 մարզիկներ, որոնք մի քանի օր շարունակ կմրցեն լավագույնի կոչման համար։

Մրցաշարն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։

Եզրափակիչ մենամարտերը կկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում