Երևան

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

1 րոպեի ընթերցում

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի երկրորդ փուլի շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։ 

Նրա խոսքով՝ արդեն ավարտվել են ամֆիթատրոնի և բեմի բետոնային աշխատանքները, ինչպես նաև ֆուտբոլի դաշտի կառուցումը։ Այգու տարածքում տնկվել է շուրջ 1400 ծառ, կառուցվել է նաև ավտոկայանատեղի։  

«Ծրագրի ավարտը նախատեսված է 2026 թվականի չորրորդ եռամսյակում»,-ասաց նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց,, որ Տորք Անգեղի այգու վերակառուցումը քաղաքի ամենահաջողված նախագծերից մեկն է։

«Սա, կարծում եմ, մեր ամենահաջողված նախագծերից մեկն է։ Տորք Անգեղի այգու վերակառուցման արդյունքում նախկինում տարատեսակ առանձնացված հողակտորներից ձևավորվում է մեծ քաղաքային այգի։ Այն դառնում է ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանի ամենագեղեցիկ վայրերից մեկը, այլև Երևանի կարևոր հանրային տարածքներից։ Հենց այսպիսի ծրագրերն են փոխում մեր քաղաքի դիմագիծը և բարելավում երևանցիների կյանքի որակը»,- ասաց Ավինյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում