Երևանում Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել․ կա զոհ
1 րոպեի ընթերցում

Երևանում Մուրացանի փողոցում հուլիսի 18-ի երեկոյան կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա զոհ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ձեռնարկում են միջոցառումներ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Հուլիսի 18-ին ժամը 21։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են Ոստիկանությունից։
Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։