Իրավունք

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

2 րոպեի ընթերցում

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Դատախազը 2026 թվականի հուլիսի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, Ալ.Հ.-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին ամսական տրամադրվող 40 հազար դրամ օգնության ցուցակում:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար։

2026 թվականի հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում