Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
1 րոպեի ընթերցում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողոցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Պապ թագավորի-Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի-Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: