Երևան

Երևանում շարունակվում են բակային շաբաթօրյակները

1 րոպեի ընթերցում

Երևանում շարունակվում են բակային շաբաթօրյակները

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են բակային շաբաթօրյակները, որոնց նպատակն է բարեկարգել և մաքրել բակային տարածքները։

Շաբաթօրյակների ընթացքում իրականացվում են սանիտարական աշխատանքներ, ինչպես նաև թարմացվում և խնամվում են հարակից կանաչապատ գոտիները։

«Այս անգամ աշխատանքներն իրականացվել են Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի միջբակային տարածքներում։ Նման նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ՝ նպաստելով մայրաքաղաքի բակերի մաքրության և բարեկարգման ապահովմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ՝ որին կից հրապարակվել է նաև տեսանյութ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում