ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 22-ին տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով խաղաղ և արգասաբեր ծառայություն:
Կարդացեք հոդվածը` فارسی