Երևան

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի հավելյալ եկամուտների հիմնական մասն ուղղվելու է ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթությունը տրվելու է նոր ճանապարհային հանգույցների կառուցմանը և ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին։  

«Հավելյալ եկամուտների ծախսման հիմնական ուղղությունները լինելու են ճանապարհաշինական աշխատանքները, մասնավորապես՝ նոր ճանապարհային հանգույցների շինարարությունը և ճանապարհների հիմնանորոգումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ավինյանը։

Քաղաքապետը նաև հայտնել է, որ քաղաքապետարանը նախատեսում է վերանայել ներքին ծախսերի արդյունավետությունը՝ ներգրավելով արտաքին մասնագետների։

 «Կարծում եմ՝ արդեն անցել է որոշակի ժամանակ, որպեսզի անդրադառնանք և հասկանանք, թե օպտիմալացման ինչ հնարավորություններ ունենք։ Հավանաբար, այդ ծառայությունը կարտապատվիրակենք, որպեսզի կողքի աչքով վերլուծվեն մեր ներքին գործընթացները, պարզենք, թե որտեղ կան անհարկի մեծ ծախսեր, և անհրաժեշտության դեպքում իրականացնենք դրանց վերաբաշխումը»,- ասել է Ավինյանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում