Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

5 րոպեի ընթերցում

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները պարբերաբար մոնիթորինգային այցեր են իրականացնում Շիրակի մարզ, որտեղ 2022-2023 թվականներին անցկացվել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, Շիրակի մարզում 40 շահառուներից 12-ը հաճախել են մասնագիտական վերապատրաստման, 22-ը մասնակցել են բիզես կառավարման դասընթացների։ 22 շահառուից 17-ը ներկայացրել են բիզնես պլան և ստացել ֆինանսավորում։ 

«Մեկ տարի անց եկել ենք մշտադիտարկման, որ հասկանանք, թե ինչ հաջողությունների են հասել շահառուները, ինչ մարտահրավերներ և խնդիրներ կան ու փորձենք համատեղ լուծումներ գտնել։ Մշտադիտարկման արդյունքում կարող ենք արձանագրել, որ 17-ից 12-ը, այսինքն 70 տոկոսը մեկ տարի հետո գրանցել են կայուն եկամուտ և բավական մեծ հաջողություններ ունեն իրենց գործունեության ոլորտում։ Մյուս 5 շահառուների մոտ որոշ անհաջողություններ են գրանցվել՝ հիմնականում եղանակային պայմաններից և անասունների շրջանում տարածված համաճարակից ելնելով»,- մշտադիտարկման արդյունքներն է ներկայացնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլի ղեկավար Զարինե Հարությունյանը։ 

Ըստ աղբյուրի՝ հաջողված բիզնես պատմությունների շարքում է Ախուրիկ գյուղից Ռաֆիկ Խաչատրյանի հիմնած լավաշի արտադրամասը։ Ռաֆիկը մասնակցել է մասնագիտական կողմնորոշման և բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներին, ապա բիզնես պլան ներկայացրել և «Իմ քայլը» հիմնադրամից ստացել լավաշ թխելու համար անհրաժեշտ մի քանի սարքավորում։ Մեկ տարվա ընթացքում բիզնեսն ընդլայնել է, հիմա ցանկանում է ավելացնել նաև թխվող արտադրատեսակների քանակը։

Նշվում է, որ գյումրեցի Արմեն Բեբուրյանն էլ կահույքագործ է։ 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորվել է նոյեմբերի 4-ին՝ Շուշիի շրջակայքում։ Մինչև պատերազմը Արմենն աշխատում էր տարբեր կահույքի արտադրամասերում, սակայն սեփական արտադրամաս ունենալը միշտ եղել է Արմենի գլխավոր նպատակներից մեկը։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին մասնակցել, բիզնես պլան է ներկայացրել, տարբեր նշանակության 3 հաստոց ստացել հիմնադրամից ու սեփական արտադրամասն է հիմնել։

«Ծրագիրը շատ բան տվեց մեզ, առանց այս ներդրումների ես չէի կարողանա ապահովել նման որակ, արագություն ու չէի ունենա այս ծավալի պատվերներ։ Մյուս մարզերի մասնակիցներին խորհուրդ կտամ շատ լրջությամբ վերաբերվել ծրագրին, հաճախել բոլոր դասերին ու չմտածել, թե սա անցողիկ բան է։ Այդ պարագայում վստահաբար օգուտը տեսանելի կլինի»,- պատմում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլի շահառու Արմեն Բեբուրյանը։ 

Շիրակի մարզում ներկայացված բիզնես պլանների մեծամասնությունը վերաբերել է արտադրությանը։ Արթիկցի Լյովա Ասոյանը ևս արտադրություն է հիմնել։ Իր տան տարածքներից մեկը վերանորոգել և սառը սուրճի ու թեյի արտադրամաս է հիմնել։

«Պատերազմի մասնակիցների համար ծրագրին մասնակցեցի, բիզնես պլան ներկայացրի, հիմնադրամի կողմից ստացա դրամաշնորհ ու այս բիզնեսը հիմնեցի։ Սկսելու համար ձեռք եմ բերել սարքավորումները, հումքը։ Այս պահին զբաղվում եմ թե՛ արտադրությամբ, թե՛ վաճառքով ու առաքումով։ Միանշանակ խորհուրդ կտամ ծրագրին մասնակցել, փորձել ուժերը, բացահայտել իրենք իրենց»,- նշում է  ծրագրի առաջին փուլի շահառու Լյովա Ասոյանը։         

Շիրակի մարզում ծրագիրը հաջող իրականացնելուց հետո «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը շարունակել է Լոռու և Արմավիրի մարզերում։ Երկրորդ փուլը ևս ավարտվել է և այդ երկու մարզերում 27 շահառուներ ներկայացրել են բիզնես պլան ու ստացել ֆինանսավորում։ Հիմնադրամը ծրագրի 3-րդ փուլն իրականացնում է Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։ 

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում