Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

2 րոպեի ընթերցում

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին վարչական երեք շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ 

«Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհներն ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է շրջայցի ընթացքում ծանոթացել գործընթացի որակին և արագությանը: 

Տեղումների ծավալն ամսական հասնում է նորմի 150-200 տոկոսին, որի  հետևանքով էլ գործընթացը երբեմն դանդաղում է, սակայն արվում է ամեն ինչ՝ վարորդների առջև ծառացող հիմնական դժվարություններին արագորեն վերացնելու համար:

Մինչև տարեվերջ վարչական տասը  շրջաններում ճանապարհների վիճակն այլ կլինի: 

Նոր Նորք վարչական շրջանում ճանապարհների միջին նորոգումն  ավարտված է 6 հասցեներում: 

Մյասնիկյան պողոտայում, հաշվի առնելով տրանսպորտային հոսքի խտությունը, ասֆալտապատմանը զուգահեռ ֆրեզավորում է իրականացվում: 

Էրեբունիում և Նուբարաշենում, փոսային նորոգմանը զուգահեռ, ուղղվում են նաև դիտահորերի նիշերը: 

Նորք-Մարաշում էլ ջրագիծն անցկացնելուց հետո նախատեսված փողոցներում շարունակվելու է միջին նորոգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում, ընդհանուր առմամբ, Երևանում շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում