Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

1 րոպեի ընթերցում

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիր մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Լեռնագոգ բնակավայր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

Նա նշել է, որ Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ: 

«Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար»,- գրել է վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Լեռնագոգում «Փաուեր սոլար» ընկերությունը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը կազմել է 12,3 մլրդ դրամ:

«Ներդրումային ծրագրին նպաստել է նաև կառավարության ընդունած՝ բանկային տոկոսների սուբսիդավորման ծրագիրը»,- գրել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում