Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նիստի սկզբում ներկայացվել է դրա օրակարգը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ միջոցառումների նախնական ծրագիրը։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից հրատարակվող թերթերի ֆինանսավորման հետ կապված հարցերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում