Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարչապետի աշխատակազմի ղեկավար կնշանակվի Լիլիթ Մակունցը»,- ասաց Փաշինյանը։
Լիլիթ Մակունցը 2025 թվականի օգոստոսի 29-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2021-2025 թվականներին նա եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Մինչ այդ Մակունցը ստանձնել է նաև Մշակույթի նախարարի պարտականությունները, եղել է ԱԺ պատգամավոր։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Արայիկ Հարությունյանը, որը այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հուլիսի 1-ին։