Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պետական, քաղաքական գործիչ Արմեն Գրիգորյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Արմեն Վալերիի Գրիգորյանին  – պետական, քաղաքական գործիչ Արայիկ Էդուարդի Հարությունյանին – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հրամանագրի մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում