Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպմանն  անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան կատարած այցի,  Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակի, ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցերին, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության, տնտեսական համագործակցության և կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերին:

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը  կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորման ու իրականացման, ինչպես նաև՝ հանրային մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների կայացման հարցերը:

Նշվում է, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող լայնածավալ օրակարգը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը կարողությունների ձևավորման, դիմակայունության և զարգացման այլ հարցերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում