Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Լյուսքեմբուրգ քաղաքական երկխոսությունը և կարևորել տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը: 

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը և Լյուկ Ֆրիդենն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: Կողմերը կարևորել են ԵՄ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում