Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը խոստորեն դատապարտել է Դանիայի վարչապետի վրա հարձակումը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը խոստորեն դատապարտել է Դանիայի վարչապետի վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Մենք խստորեն դատապարտում ենք աղաղակող հարձակումը Մետտե Ֆրեդերիկսենի վրա: Իմ մտքերը Մետտեի և նրա ընտանիքի հետ են»,- նշված է Փաշինյանի գրառման մեջ:

Ավելի վաղ՝ Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հունիսի 7-ի երեկոյան Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում ենթարկվել է հարձակման տղամարդու կողմից: Ավելի ուշ նա ձերբակալվել է:

Ըստ Դանիայի կառավարությանղեկավարիգրասենյակի՝ վարչապետի վրա հարձակվող անձիինքնությունը չիբացահայտվում:Դրդապատճառը նույնպես դեռևս անհայտ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում