Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

3 րոպեի ընթերցում

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն այսուհետ Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը, նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից։ Այսուհետ անշարժ գույքի առք ու վաճառքի, ժառանգության ձևակերպման կամ գրավադրման ու այլ գործարքների դեպքում քաղաքացին ստիպված չի լինելու նոտարից վերցրած փաստաթղթերը սկանավորել ու տանել Կադաստրի կոմիտե։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը նշեց, որ բավական դյուրին ընթացակարգ է սահմանվել։ 

«Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների կողմից տրամադրվող իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով կադաստր ներկայացնելու նպատակով քաղաքացին կստանա ծածկագիր։ Քաղաքացիներն այն ստանալու են SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով։ Կոդը կարող է մուտքագրվել դիմումների ներկայացման բոլոր էլեկտրոնային հարթակներում, որից հետո ինքնաշխատ եղանակով փաստաթղթերը կցվում են»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։  

Գործընթացներն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելն, ըստ պատասխանատուների, կարևոր է և՛ քաղաքացիների համար, և՛ Կադաստրի կոմիտեի։ Քաղաքացիները ստիպված չեն լինում գնալ կադաստրի սպասարկման կենտրոններ, հերթ կանգնել, ժամանակ կորցնել, այլ մեկ հպումով համակարգչի կամ հեռախոսի օգնությամբ գործընթացը կարող են կազմակերպել։ Մյուս կողմից Կադաստրի կոմիտեն զգալիորեն կրճատում է թղթի շրջանառությունը։  

«2023 թվականին թղթային տարբերակով ներկայացվել է 435 հազար փաստաթուղթ, եթե դրանք վերածեք էջերի քանակի, ապա կպատկերացնենք, թե ինչ ահռելի ծավալի մասին է խոսքը։ Հիմա, երբ գործընթացն էլեկտրոնային տարբերակով կազմակերպվի, արդյունավետությունն ակնհայտ կլինի։ Մանավանդ, որ Կադաստրի կոմիտեն վաղուց իր մյուս ծառայությունները էլեկտրոնային տարբերակով է իրականացնում։ Այս նոր փոփոխությունը հերթական քայլն է»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։ 

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականը նաև նկատեց, որ այդ բարեփոխումը կբացառի փաստաթղթերի կեղծումը և էլ ավելի կբարձրացնի պետության կողմից քաղաքացիների հանդեպ օրենքով ստանձնած պարտավորության արդյունավետ իրականացումը, այն է՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների երաշխավորումը և պաշտպանությունը։

Ներդրված համակարգը փաստաթղթերը տրամադրող մարմիներին հնարավորություն է տալիս Կադաստրի կոմիտե ներկայացված փաստաթղթերը հեշտությամբ գտնել համակարգում առկա զտման գործիքների միջոցով։ Համակարգը կարող է ծառայել այդ մարմինների համար որպես էլեկտրոնային արխիվ։  

Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերը նույն ընտանիքի անդամներ են. քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայաստան

Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերը նույն ընտանիքի անդամներ են. քրեական վարույթ է նախաձեռնվել

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Հեպատիտ C-ով հիվանդ շուրջ 3000 բուժառու օգտվել է դեղորայքային անվճար բուժման հնարավորությունից

Հայաստան

Հեպատիտ C-ով հիվանդ շուրջ 3000 բուժառու օգտվել է դեղորայքային անվճար բուժման հնարավորությունից

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Մարզեր

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. մանրամասներ

Մարզեր

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. մանրամասներ

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

Հայաստան

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

ՀՀ վարչապետն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Հայաստան

ՀՀ վարչապետն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Մարզեր

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում