Փաստերի ստուգում

Փամփուշտների գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով. Վարչապետի աշխատակազմի պարզաբանումը

2 րոպեի ընթերցում

Փամփուշտների գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով. Վարչապետի աշխատակազմի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնդակների (փամփուշտների) գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով, ինչը ենթադրում է գործընթացի  փաստաթղթային  ապահովման լիարժեք թափանցիկություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ հերքելով «Ժողովուրդ» օրաթերթի 2024թ. հունիսի 13-ի՝ «Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը:

«ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2242-Ն որոշմամբ սահմանվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի: 

Ըստ այդմ, հիմք ընդունելով վերոնշյալը՝ տեսչական մարմնի կարիքների համար վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է  գնդակների (փամփուշտների) ձեռքբերման ՎԱԲՏ-ԳՀԱՊՁԲ-24/30 ծածկագրով ընթացակարգ: Ուշագրավ է, որ գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով, ինչը ենթադրում է գործընթացի  փաստաթղթային  ապահովման լիարժեք թափանցիկություն: 

Մինչդեռ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ենթակա են ձեռք բերման ընթացակարգերի շրջանակներում»,- նշված է վարչապետի աշխատակազմի տարածած պարզաբանման մեջ: 

Տեղադրություն

Կազմակերպություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

Հայաստան

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել

Հայաստան

ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով քննարկում

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով քննարկում

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը

Հայաստան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Հայաստան

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում