Փաստերի ստուգում

Ապատեղեկատվական արշավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ. Նազելի Բաղդասարյանը հերքել է հերթական կեղծիքը

2 րոպեի ընթերցում

Ապատեղեկատվական արշավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ. Նազելի Բաղդասարյանը հերքել է հերթական կեղծիքը

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է շրջանառվող լուրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների կողմից իբր կոռուպցիոն սխեմաների միջոցով բյուջեից գումարներ յուրացնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։ «Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ»,- գրել է Բաղդասարյանը։

Կեղծ տեղեկատվությունը տարածել է Vtforeignpolicy.com կայքը, որը հետո հրապարակել է նաև X-ում՝ RussianNews էջում։  

Տարածված կեղծ լուրի համաձայն՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրը՝ Մարիամ Փաշինյանը,  իբր իր «Ատլիքս» ընկերության միջոցով և կոռուպցիոն սխեմաներով ավելի քան 80 միլիոն դոլար է յուրացրել պետական բյուջեից։  

Կայքը ևս մեկ կեղծիք է տարածել առ այն, որ գործարար Սամվել Ալեքսանյանը «Ատլիքս» ընկերության միջոցով իբր հանցավոր բիզնես է վարում՝ ներառյալ գունավոր մետաղների և զենքերի վաճառքը քրդական խմբավորումներին։ Զավեշտալի է, որ կայքը գործարար Սամվել Ալեքսանյանին ներկայացրել է որպես Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, սակայն Ալեքսանյանը երբեք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր չի եղել։

Կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել նաև վարչապետի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի և վերջինիս եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ՝ նշելով, թե իբր նրանք պարբերաբար կոռուպցիոն սկանդալների մեջ են հայտնվել, որոնց մասին գրել է թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան մամուլը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում