Փաստերի ստուգում

«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը. վարչապետի աշխատակազմ

1 րոպեի ընթերցում

«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը. վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի իրականացնում և իրավասու չէ իրականացնել որևէ քաղաքական ուժի նկատմամբ քարոզչական, հակաքարոզչական կամ նախընտրական գործընթացներին առնչվող գործողություններ։  

«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով հրապարակված «փաստաթղթում» ներկայացված պնդումները դուրս են վարչության գործառույթներից և լիազորությունների շրջանակից և որևէ առնչություն չունեն վարչության գործունեության հետ։

Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է սահմանված իրավասությունների շրջանակում՝ պահպանելով քաղաքական չեզոքության, օրինականության և ինստիտուցիոնալ պատասխանատվության սկզբունքները։

Միաժամանակ հավելենք, որ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում Դավիթ Գասպարյան անուն ազգանունով աշխատակից չկա», - «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան` հայտնեցին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում