Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են իր անունից ուղարկված կեղծ էլեկտրոնային նամակներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ որպես ուղարկող նշված [email protected] էլեկտրոնային հասցեն երբևէ չի պատկանել իրեն և չի օգտագործվել ո՛չ աշխատանքային, ո՛չ անձնական հաղորդակցության նպատակներով։
«Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։
Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»,- գրել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский