Հասարակական

«Արմենպրես»-ի լոգոն կրկին օգտագործվել է X-ում կեղծ տեսանյութի տարածման համար

1 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի լոգոն կրկին օգտագործվել է X-ում կեղծ տեսանյութի տարածման համար

«Արմենպրես» լրատվական գործակալության լոգոյի օգտագործմամբ կրկին կեղծ տեղեկություն է հրապարակվել X սոցցանցային հարթակում։ 

Իրականության հետ աղերս չունեցող տեքստային տեղեկատվությունը Kevin Rose անվամբ օգտատերը զուգորդել է տեսանյութով` օգտագործելով կադրեր Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, նաև ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մամուլի ասուլիսից` նրան վերագրելով մտքեր, որոնք երբևէ չեն ասվել, իսկ տեսանյութի վրա կիրառելով «Արմենպրես»-ի լոգոն:    

X-ում հրապարակելիս որպես թեգեր կիրառվել են ինչպես «Արմենպրես»-ի, այնպես էլ հայկական այլ լրատվական կայքերի, France24-ի, AFP-ի, NBCNews-ի, USATODAY-ի էջերը։

Ընթերցողներին հորդորում ենք «Արմենպրես»-ի անունից հրապարակված ցանկացած տեղեկություն ստուգել հենց «Արմենպրես»-ի կայքում և պաշտոնական սոցցանցային էջերում։

Ապատեղեկատվության և մանիպուլյացիայի ահագնացող ծավալների պարագայում սկզբնաղբյուրների հետ աշխատանքը գրագետ մեդիասպառման կարևոր նախապայման է։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում