Քաղաքականություն

Վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է լուրը, թե Հայաստանը իբր պատրաստվում է սահմանազատման շրջանակներում Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը

2 րոպեի ընթերցում

Վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է լուրը, թե Հայաստանը իբր պատրաստվում է սահմանազատման շրջանակներում Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանը Վրաստանին կփոխանցի Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  

«Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։

Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»,- գրել է Բաղդասարյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության օրակարգում է Վրաստանի հետ սահմանազատումն ամփոփելու հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում