Հայաստան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 30-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ավարտին։

«Ինչպես գիտեք, տիկին Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի դերում իր պաշտոնավարումը ։ Ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել և առիթից օգտվելով տեղեկացնել, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը»,– նշեց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ հետագայում ևս կհաջողվի պահպանել ճեպազրույցների ձևաչափը։

Նշենք, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը մինչ այս պահը զբաղեցնող Նազելի Բաղդասարյանն իր գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ վերցնելով պատգամավորական մանդատը:

Մելանյա Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղարն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում